ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ ռեսուրսը Հայաստանից հեռացած 1.260.000 քաղաքացիների քվեների հավելագրումն է

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ ռեսուրսը Հայաստանից հեռացած 1.260.000 քաղաքացիների քվեների հավելագրումն է
03.04.2013 | 13:43

Ընտրակաշառքի երևույթը և դրա մասին անդադար խոսակցությունները հայաստանյան քաղաքական մշակույթի անքակտելի մասն են դարձել:Այս միջոցով հեշտ է հանրությանը ընտրակեղծարարության մասնակից ու, հետևաբար, այս հարցում ընտրակեղծարարների հանցակից հռչակել: Այսինքն, փորձ է արվում իշխանական համակարգի այս հարատև անօրեն վերարտադրության փաստը բացատրել հասարակության բարոյազրկմամբ. այս դոկտրինի ջատագովները փորձում են մարդկանց համոզել, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե կառավարիչներն են, այլ անսկզբունք քաղաքացիների հոծ զանգվածը, որը երկու լումայի համար հարազատ երկիրն էլ, հարազատ մորն էլ, սեփական անձն էլ պատրաստ է ծախել: Ստոր սուտ է, թե իբր իշխանությունը վերարտադրվում է ընտրակաշառակեր քաղաքացիների քվեների հաշվին` հանրային ընտրակաշառակերությունն իրականում իշխանության համար ունակ է ապահովել երկու-երեք տոկոս ձայն, սակայն այդ երևույթի մասին խոսելը մի կողմից հոգեբանորեն ընկճում ու ստորացնում է քաղաքացիների անկաշառ մեծամասնությանը, ստիպում, որ այն իրեն փոքրամասնություն զգա, իսկ մյուս կողմից քողարկում է ընտրակեղծարարության իրականում անսպառ ռեսուրսը, որի միջոցով էլ հենց, իմ համոզմամբ, «հիմնական գործն» է արվում` այդ ռեսուրսը Հայաստանից հեռացած 1.260.000 քաղաքացիների քվեների ապօրինի հավելագրումն է:

Դիտվել է՝ 3958

Մեկնաբանություններ